Logo

Ռոդրիգո դե Պոլը պատմել է՝ ինչպես է Մեսին այցելել «Կամպ Նոու»

13:14 / 14.11.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը պատմել է, թե ինչպես է Լիոնել Մեսին որոշել այցելել «Կամպ Նոու», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Մինչև Արգենտինա մեկնելը Լեոն ասաց ինձ, որ պետք է մտնենք «Բարսելոնա», քանի որ նա ուզում է տեսնել «Կամպ Նոուն»: Սկզբում ինձ թվաց, թե կատակում է, բայց հետո պարզվեց, որ ոչ:

Մենք մասնավոր օդանավ վերցրինք Մայամիից: Գրեթե ոչ ոք չգիտեր, որ մենք Բարսելոնայում ենք: Մեսին ուզում էր, որ որևէ տեսախցիկ մեզ չհետապնդի: Մենք մնացինք ստադիոնի դիմացի հյուրանոցում: Նա պատշգամբից նայում էր ու ասում, որ իր մի մասնիկը միշտ այստեղ է»,- ասել է արգենտինացի կիսապաշտպանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ