Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռոդրիգոն խոսել է Ամերիկայի գավաթի խաղարկության մասին.
«Բրազիլիայի հավաքականը յուրաքանչյուր մրցաշարում և խաղում ձգտում է հաղթանակի։ Մեր պատմության շնորհիվ մենք նույնպես ֆավորիտ ենք։ Իհարկե, այս պահին զիջում ենք Արգենտինայի հավաքականին։ Նրանք աշխարհի գործող չեմպիոնն են և Ամերիկայի գավաթի խաղարկության գործող հաղթողը, սակայն մենք ունենք բոլոր շանսերը` իրավիճակը փոխելու և Բրազիլիային վերադարձնել լավագույնի կարգավիճակը։ Մենք կարող ենք կրկին դառնալ աշխարհի լավագույն հավաքականը»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Placar-ը։
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունը կայանալու է ԱՄՆ-ում հունիսի 21-ից հուլիսի 14-ը։ Բրազիլիայի հավաքականը մրցաշարի D խմբում է և մրցելու է Կոլումբիայի, Պարագվայի ու Կոստա Ռիկայի թիմերի դեմ։