Logo

Ռոդրի. «Ինձ ասացին, որ ֆուտբոլը հաղթեց»

11:56 / 29.10.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին «Ոսկե գնդակը» ստանալուց հետո իր հաղթանակը նվիրել է իսպանական ֆուտբոլին:

«Այս հաղթանակը ոչ թե ինձ համար է, այլ իսպանական ֆուտբոլի: Այնքան շատ խաղացողներ են արժանի եղել մրցանակին, բայց չեն ստացել. Ինյեստան, Չավին, Կասիլյասը, Բուսկետսը և շատ ուրիշներ:

Սա իսպանական ֆուտբոլի և կիսապաշտպանների հաղթանակն է: Իմ շատ ընկերներ գրեցին ինձ, որ այսօր հաղթեց ֆուտբոլը, որովհետև գնահատեցին կիսապաշտպաններին: Այդ դիրքի ֆուտբոլիստներն աննկատ են, բայց շատ աշխատանք են կատարում: Այսօր նրանք գնահատվեցին»,- իսպանացու խոսքն է մեջբերում Marca-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ