Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին «Ոսկե գնդակը» ստանալու առիթով կազմակերպած խնջույքի ժամանակ ծաղրել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին:
28-ամյա իսպանացին ընկերների շրջապատում հանրահայտ Bella ciao երգը կատարել է իր ձևով. «Հեյ Վինիսիուս, ciao, ciao»,- վանկարկել է «Ոսկե գնդակի» նորաթուխ դափնեկիրը:
Հիշեցնենք, որ Ռոդրիին լավագույն քառյակում հաջորդել էին Մադրիդի Վինիսիուս Ժունիորը, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը և իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը: