«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին հայտարարել է՝ հավանականություն կա, որ նա սպասվածից շուտ կապաքինվի ծանր վնասվածքից:
«Ես զգում եմ, որ կարող եմ վերադառնալ արդեն այս մրցաշրջանում: Այո, դա հնարավոր է, ես կարող եմ դա անել»,- El Partidazo de COPE-ի եթերում ասել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:
28-ամյա ֆուտբոլիստը խաչաձև կապանների պատռվածք է ստացել սեպտեմբերին կայացած «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» խաղում: Նախնական տվյալներով նա խաղադաշտ պետք է վերադառնար 2025-26 մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ 2023-24 մրցաշրջանի արդյունքում Ռոդրին ստացավ «Ոսկե գնդակ» մրցանակը: