Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոսել է «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին:
«Եվրո-2024-ում հաղթելուց հետո ցանկանում եմ, որպեսզի «Ոսկե գնդակն» իսպանացի ստանա: Իսպանական ֆուտբոլն արժանի է դրան: Մենք լուրջ աշխատանք ենք տարել այս տարիների ընթացքում: Իսպանիան լավ ժամանակաշրջաններ ունեցել է, բայց վերջին շրջանում «Ոսկե գնդակ» չի հաղթել, որովհետև իշխում էին Մեսին ու Ռոնալդուն: Այժմ մեր խաղացողներն են լավագույնները, մենք ենք լավագույն ֆուտբոլը խաղում»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կայանալու է հոկտեմբերի 28-ին Փարիզում։