Մադրիդի «Ռեալի», անգլիական «Մանչեսթեր Սիթիի», իտալական «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբինյոն բանտում նոր մասնագիտություն է սովորում։
Marca-ն հայտնում է, որ նախկին ֆուտբոլիստն այժմ էլեկտրոնիկա է ուսումնասիրում։ 600 ժամ տևողությամբ դասընթացն ուղղիչ ծրագրի մի մասն է, որն ուղղված է բանտարկյալներին սովորեցնելու նոր հմտություններ, որոնք կարող են օգնել նրանց քաղաքացիական կյանքում` ազատ արձակվելուց հետո:
Ռոբինյոն նոր մասնագիտությունը սովորելուց հետո կկարողանա վերանորոգել հեռուստացույցներ, ռադիոընդունիչներ և կենցաղային այլ տեխնիկա։
Հիշեցնենք, որ բրազիլացին 2013 թվականին Միլանի գիշերային ակումբներից մեկում բռնաբարություն կատարելու մեղադրանքով դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ Գործի քննության արդյունքում պարզ է դարձել, որ ֆուտբոլիստը և նրա չորս ընկերները հարձակվել են երիտասարդ ալբանուհու վրա, որն այդ օրը նշելիս է եղել ծննդյան տարեդարձը։