Logo

«Ռոբերտո Մարտինեսը ոչինչ չի հասկանում ֆուտբոլից». Նաինգոլան

13:31 / 29.10.2025Ֆուտբոլ
null

Բելգիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը կարծիք է հայտնել Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի մասին, որի հետ աշխատել է 6 տարի, հայտնում է Goal-ը:

«Մարտինեսը թույլ մարզիչ է և ոչինչ չի հասկանում ֆուտբոլից: Նա, ով մտածում է, թե Մարտինեսը լավ մարզիչ է, ապա նա նույնպես ոչինչ չի հասկանում ֆուտբոլից: Մարզիչը պետք է ինքնաքննադատ լինի, իսկ նա այդպիսին երբեք չի եղել:

Մարտինեսն անիմաստ սկզբունքներ ուներ, օրինակ՝ Դե Բրույնեն ուզում էր խաղալ փլեյմեյքերի դիրքում, իսկ նա պնդում էր, որ Կևինը խաղար աջ եզրում: Ես համոզված եմ, որ Բելգիան կարող էր այդ տարիների ընթացքում գոնե մեկ տիտղոս նվաճել, եթե ունենար բարձրակարգ մարզիչ»,- ասել է Նաինգոլանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ