Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Ռոբերտո Մարտինեսին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը:
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Ռոբերտո Մարտինեսը կփոխարինի Ֆերնանդու Սանտուշին, որն ազգային ազգային թիմը գլխավորում էր 2014 թվականից։ Պորտուգալացին լքել էր զբաղեցրած պաշտոնը 2022 թվականի դեկտեմբերի 15-ին՝ աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո:
Հիշեցնենք, որ 49-ամյա Մարտինեսը 2016-2022 թվականներին գլխավորել էր Բելգիայի հավաքականը, որտեղից հեռացել էր Կատարում կայացած աշխարհի առաջնությունում ձախողվելուց հետո: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև «Սուոնսին», «Ուիգանը» և «Էվերթոնը»։