Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած իսպանացի մասնագետ Ռոբերտո Մարտինեսը ցանկանում է վերադառնալ ակումբային ֆուտբոլ, հայտնում է The Telegraph-ը։
49-ամյա մարզիչը կարող է վերադառնալ Անգլիա Պրեմիեր լիգա: Մարտինեսը նախկինում աշխատել էր «Սուոնսիում», «Ուիգանում» և «Էվերթոնում»:
Հիշեցնենք, որ Մարտինեսը հրաժարական էր տվել Կատարում ընթացող աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո: Բելգիացիները F խմբում չորս միավորով զբաղեցրել էին երրորդ տեղը:


