Logo

Ռոբերտո Մանչինին հայտնել է, թե ով է փոխարինելու իրեն

16:06 / 15.08.2023• Ֆուտբոլ
null

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ռոբերտո Մանչինին ակնարկել է, թե ով կարող է փոխարինել իրեն։

«Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ու ես տարբեր կերպ ենք մտածում։ Ես ֆեդերացիայի հետ բանակցում էի օգոստոսի 7-ից։ Ես շատ եմ սիրում Իտալիայի հավաքականը։ Ես երբեք չեմ «սպանել» և արժանի էի հարգանքի։ Լավագույն մաղթանքներս Լուչիանո Սպալետիին։ Կարծում եմ՝ նա կփոխարինի ինձ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է CorSport-ը։

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետ Լուչիանո Սպալետին այս ամռանը հեռացել էր «Նապոլիից», որի հետ նվաճել էր Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ Իտալական մամուլի համաձայն՝ նա տարաձայնություններ ուներ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ։

58-ամյա Ռոբերտո Մանչինին 2018 թվականից էր գլխավորում Իտալիայի հավաքականը, որի ղեկին անցկացրել է 61 հանդիպում, տարել 39 հաղթանակ, կրել 9 պարտություն ու գրանցել 13 ոչ-ոքի: Իտալիայի հավաքականի հետ մարզիչը դարձել է 2020թ․ Եվրոպայի չեմպիոն: Մարզչական կարիերայի ընթացքում Մանչինին գլխավորել է նաև իտալական «Ֆիորենտինան», «Լացիոն», «Ինտերը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», թուրքական «Գալաթասարայն» ու ռուսական «Զենիթը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ