Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին արձագանքել է իտալական երեք ակումբների՝ «Ինտերի», «Միլանի» ու «Նապոլիի» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալուն։ Չնայած դրան՝ իտալացի մասնագետը չի կարծում, որ կարելի է խոսել իտալական ֆուտբոլի վերածննդի մասին։
«Միայն նրա համար, որ իտալական երեք ակումբներ դուրս են եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, չի կարելի խոսել իտալական ֆուտբոլի վերածննդի մասին։
Եթե խաղադաշտում լինեին 33 իտալացի ֆուտբոլիստներ, ապա՝ հնարավոր է։ Նույնիսկ այդ քանակի 50 տոկոսը բավականաչափ կլիներ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը չի կարողացել նվաճել աշխարհի նախորդ երկու առաջնությունների եզրափակիչ փուլի ուղեգիր։