Logo

Ռոբերտո Կառլոսը` Վինիսիուսի հասցեին հնչող ռասիստական վիրավորանքների մասին

23:33 / 30.09.2024Ֆուտբոլ
null

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոբերտո Կառլոսը խոսել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուսի հասցեին հնչող ռասիստական վիրավորանքների մասին։

«Չեմ կարծում, որ Իսպանիան ռասիստական երկիր է։ Ես շատ լավ ճանաչում եմ Վինիսիուսին և նրա հանդեպ մեծ համակրանք ունեմ, և եթե նա որևէ սխալ քայլ անի, կբարձրաձայնեմ այդ մասին։

Իսպանիայում հասկանում են, որ Վինիի մակարդակի ֆուտբոլիստի շնորհիվ Լա լիգան զարգանում է։ Վինիսիուսը շատ է տառապում թե՛ դաշտում և թե՛ դրանից դուրս։ Ես նույնպես խնդիրներ ունեցել եմ Իսպանիայում, բայց ծիծաղում էի դրանց վրա և չէի վիրավորում ոչ ոքի։ Երբ գնդակով էի լինում, իմ մասին վիրավորական երգեր էին երգում, և ես խաղընկերներիս խնդրել էի` ավելի հաճախ փոխանցում կատարել ինձ»,- Բրազիլիայի հավաքականի ու «Ռեալի» նախկին պաշտպանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Վինիսիուսն իսպանական Լա լիգայի հանդիպումների ժամանակ հաճախ է ռասիստական սկանդալների կիզակետում հայտնվում։ Նրա հասցեին հնչում են տարբեր վիրավորական արտահայտություններ։ 24-ամյա եզրային հարձակվողը վերջերս հայտարարել էր` եթե Իսպանիայում իրավիճակը չփոխվի, ՖԻՖԱ-ն պետք է զրկի երկրին ԱԱ-2030-ն ընդունելու իրավունքից։

Ռոբերտո Կառլոսը 1996-2007 թթ. հանդես է եկել «Ռեալում», 527 խաղում խփել 70 գոլ,  կատարել 116 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ