Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին, լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը սրտի վիրահատության է ենթարկվել Բրազիլիայում, հայտնում են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, այդ թվում՝ The Athletic-ը:
Նախկին ֆուտբոլիստի սրտի հետ կապված խնդիրները հայտնաբերվել են ոտքի արյան մակարդուկի պատճառով կատարված հետազոտությունից հետո։
52-ամյա Ռոբերտո Կառլոսի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա մնում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։


