Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին, լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը սրտի վիրահատություն տանելուց հետո գրառում է կատարել Ինստագրամում:
«Կցանկանայի պարզաբանել վերջերս համացանցում շրջանառվող տեղեկատվությունը։
Ես ենթարկվել եմ կանխարգելիչ բժշկական միջամտության, որը նախապես պլանավորվել էր իմ բժշկական թիմի հետ։ Վիրահատությունը հաջող է անցել, և ես լավ եմ զգում։ Սրտի կաթված չեմ ստացել։
Լավ եմ ապաքինվում և անհամբեր սպասում եմ լիարժեք մարզավիճակին վերադառնալուն, մասնագիտական ու անձնական գործունեությունը վերսկսելուն։
Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության և մտահոգության համար։ Ես ուզում եմ բոլորին վստահեցնել, որ անհանգստանալու պատճառ չկա»,- գրել է Կառլոսը:


