Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Ալ Ահլի», հաղորդում է արաբական ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Ֆիրմինոյի նախորդ ակումբն անգլիական «Լիվերպուլն» էր, որտեղ 2015 թվականին տեղափոխվել էր գերմանական «Հոֆենհայմից»: Մերսիսայդյան ակումբի կազմում նա մասնակցել է 362 խաղի, խփել 111 գոլ, կատարել 72 արդյունավետ փոխանցում:
31-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» հետ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, Չեմպիոնների լիգան, աշխարհի ակումբային առաջնությունը, Անգլիայի գավաթը, Անգլիական լիգայի գավաթը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:


