Անգլիական «Բրայթոնի» իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Ձերբին կարող է վերադառնալ հայրենիք, հայտնում է hitc.com-ը։
Թուրինի «Յուվենտուսը» ծրագրում է ամռանը թիմ հրավիրել 44-ամյա մասնագետին, եթե գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանա իտալացի Մասիմիլիանո Ալեգրին:
Դե Ձերբին 2022 թվականի սեպտեմբերից է գլխավորում «Բրայթոնը», գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Իտալացին հայրենիքում գլխավորել է «Սասուոլոն», «Բենևենտոն», «Պալերմոն», «Ֆոջիան» և «Դարֆո Բոարիոն»:


