Մարսելի «Օլիմպիկը» հայտարարել է Ռոբերտո Դե Ձերբիին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Կողմերին մնացել է պայմանագիր ստորագրել:
Իտալացի մասնագետը փոխարինելու է Ժան-Լուի Գասեին, որը պրովանսցիների գլխավոր մարզիչն էր փետրվարից:
Դե Ձերբիի նախորդ թիմը «Բրայթոնն» էր, որտեղից նա հեռացել է Անգլիայի առաջնության ավարտից հետո:
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում «Մարսելը» գրավել է 8-րդ տեղը․ դա ակումբի վատագույն ցուցանիշն էր 2016 թվականից հետո:


