Անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հայտնել է, որ այլ ակումբներից դեռ ոչ մի առաջարկ չի ստացել.
«Ոչ մի ակումբից առաջարկ չեմ ստացել։ Այս պահին դեռ ոչինչ չկա։ Հուսով եմ` կրկին կաշխատեմ Պրեմիեր լիգայում։ Չգիտեմ` հետագայում որ ակումբում կլինեմ, բայց ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Անգլիայի առաջնությունում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն։
Ավելի վաղ հաղորդվում է, որ Դե Ձերբիի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և «Միլանը»։
Հիշեցնենք, որ 44-ամյա մասնագետը հեռանալու է «Բրայթոնից»։ Նա ակումբում աշխատում էր 2022 թ. սեպտեմբերից և 89 խաղում տարել է 38 հաղթանակ, կրել 31 պարտություն, գրանցել 20 ոչ-ոքի։ «Բրայթոնը» անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը 48 միավորով ավարտել է 11-րդ տեղում։