Logo

Ռոբերտսոնը երկար ժամանակով չի կարողանա օգնել «Լիվերպուլին»

22:45 / 20.10.2023Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը տևական ժամանակ շարքից դուրս է մնացել, հայտնում է լրագրող Ջեյմս Պիրսը։

29-ամյա ձախ պաշտպանը ուսի ծանր վնասվածք է ստացել Եվրո-2024-ի որակավորման փուլի՝ Իսպանիայի դեմ հանդիպման ժամանակ։ Ռոբերտսոնը մինչև 2023 թվականի ավարտ խաղադաշտ դուրս չի գա։

Պաշտպանը մերսիսայդցիների կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ութ հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։ Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» , որը 17 միավորով չորրորդ տեղում է, հոկտեմբերի 21-ին ԱՊԼ-ի 12-րդ տուրում ընդունելու է «Էվերթոնին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ