Logo

Ռոբերտ Էմմիյան. «Շնորհակալություն բոլոր աթլետներին և մարզիչներին՝ իրենց հիանալի ելույթների համար»

18:31 / 23.06.2023Աթլետիկա
null

Հեռացատկի Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը ներկա է Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերին։ Լեգենդար մարզիկը սոցցանցերում շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար։

«Իմ խորին շնորհակալությունը Եվրոպայի աթլետիկայի ասոցիացիային, տեղի կազմակերպիչներին և կամավորներին՝ այս գեղեցիկ Սիլեզիա մարզում հյուրընկալության և մրցաշարի լավ կազմակերպվածության համար:

Շնորհակալություն բոլոր աթլետներին և մարզիչներին՝ իրենց հիանալի ելույթների և ամբողջ մրցաշարի ընթացքում գեղեցիկ թիմային ոգու համար: Հուսամ՝ բոլորիդ կրկին կտեսնեմ շուտով»,- գրել է Էմմիյանը Ֆեյսբուքյան էջում:

Եվրոպական խաղեր․ Աթլետիկայի Հայաստանի հավաքականի մարզիչի ամփոփումը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ