Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ռոբեր Պիրեսն անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագային.
«Ի վերջո Կիլիանը կխաղա «Ռեալի» կազմում: Ես ֆրանսիացի եմ, սիրում եմ ՊՍԺ-ն և Լիգա 1-ը, բայց եթե Մբապեն ցանկանում է աճել, ապա պետք է գնա Մադրիդ», - Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի խոսքը մեջբերում է L'Équipe-ը:
Հիշեցնենք, որ Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
25-ամյա հարձակվողը 2023/24 մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 խաղի, որոնցում աչքի է ընկել 28 գոլով և 6 ասիստով: