Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ալեք Բոլդուինն իր Instagram-ում հայտնել է, որ ինքը ու ֆիլմի վրա աշխատող անձնակազմը որոշել են շարունակել «Rust»-ի նկարահանումները՝ չնայած օպերատորի ողբերգական մահվանը:
«Rust»-ի նկարահանումները նկարագրել որպես անկարգուկակոն, վտանգավոր և շահագործող աշխատանք, սխալ է և շեղում է ամենակարևորից՝ Գալինա Հաթչինսի հիշատակը հարգելուց և կինոարդյունաբերության մեջ անվտանգության հնացած տեխնոլոգիաների թարմացման խնդրից», – նշվում է նամակում:
Նամակի հեղինակները նշել են, որ իրենց դիրքորոշման հետ չհամաձայնողները որոշել են լքել նկարահանող խումբը:
Նախկինում Ալեք Բոլդուինը ջնջել էր Twitter-ի իր էջը՝ օպերատորի մահվան մասին հարցազրույցի հրապարակումից հետո: