Logo

«Կատարվեց մի բան, որը պետք է տեղի ունենար ավելի վաղ». Ռուս մասնագետը՝ Նադալի պարտության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:43 / 06.09.2022• Թենիս
Վիկտոր Յանչուկ-Ռաֆայել Նադալ

Թենիսի վաստակավոր մարզիչ, ռուս մասնագետ Վիկտոր Յանչուկը մեկնաբանել է աշխարհի 3-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի՝ «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչում ամերիկացի Ֆրենսիս Տյաֆուից կրած պարտությունը (4-6, 6-4, 4-6, 3-6):

«Վերջապես, ես երկար էի սպասում, երբ երիտասարդ թենիսիստները կսկսեն «օգտագործել» Նադալին: Հիանալի է, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի:

Կատարվեց մի բան, որը պետք է տեղի ունենար ավելի վաղ»,- Յանչուկի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

 

 Հիշեցնենք, որ US Open-ի քառորդ եզրափակիչում 24-ամյա Ֆրենսիս Տիաֆոն կմրցի ռուս Անդրեյ Ռուբլյովի հետ:

US Open. Տղամարդկանց մրցաշարի 1/4 եզրափակիչի զույգերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ