Logo

Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի Մալթայում

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:52 / 21.01.2022Լուրեր
Պաշտոնական
 

𝐀𝐫𝐦𝐞𝐧𝐢𝐚𝐧 𝐜𝐨𝐦𝐦𝐚𝐧𝐝𝐢𝐧𝐠 𝐦𝐢𝐝𝐟𝐢𝐞𝐥𝐝𝐞𝐫 𝐢𝐬 𝐭𝐡𝐞 𝟐𝐧𝐝 𝐧𝐞𝐰 𝐬𝐢𝐠𝐧𝐢𝐧𝐠 𝐢𝐧 𝐉𝐚𝐧𝐮𝐚𝐫𝐲 𝐭𝐫𝐚𝐧𝐬𝐟𝐞𝐫 𝐰𝐢𝐧𝐝𝐨𝐰 Experienced midfielder Rumyan...

Posted by Floriana FC on Thursday, January 20, 2022

Երևանի «Ալաշկերտի» 30-ամյա կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը ելույթները կշարունակի Մալթայի «Ֆլորիանա» ակումբում՝ տեղեկացնում է միջերկրածովյան այդ կղզու թիմի լրատվական ծառայությունը։

Նշվում է, որ Հովսեփյանը հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի երկրորդ նորեկն է։ «Ֆլորիանան» որակյալ խաղացողների ներգրավման հավակնոտ ծրագիր է իրականացնում։ Ակումբում հուսով են, որ Հովսեփյանը նոր որակ և երանգներ կհաղորդի գլխավոր թիմի ելույթներին։

Հովսեփյանն արդեն ունի արտասահմանում հանդես գալու փորձ. 2014-15 թվականներին խաղացել է Դոնեցկի «Մետալուրգում» (Ուկրաինա), 2015-ին՝ նույն երկրի «Ստալ», իսկ 2019-ից՝ բուլղարական «Արդա» ակումբում։

Հայաստանում խաղացել է «Իմպուլս», «Բանանց», «Փյունիկ» և «Շիրակ» ակումբներում։ Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 17 հանդիպում, խփել 2 գոլ։

Մալթայի ընթացիկ առաջնությունում «Ֆլորիանան» զբաղեցնում է երկրորդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա