Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Էնդի Ռուիսը ցանկանում է երրորդ մենամարտն անցկացնել բրիտանացի Էնթոնի Ջոշուայի հետ:
«Երբ Ջոշուան հաղթեց ինձ Սաուդյան Արաբիայում, մենք պետք է 3-րդ մենամարտի համար պայմանավորվեինք: Ես պետք է հնարավորություն ստանամ ռևանշի, ինչը մենք նրան ընձեռեցինք:
Դեյվիդ Հեյը բարձր է գնահատում Ջոշուայի հեռանկարներն Ուսիկի հետ ռևանշ-մենամարտում
Ջոշուան պարտվել է Ուսիկին։ Այժմ թող ուժեղագույնը հաղթի ռևանշ-մենամարտում։ Բայց մենք պետք է կազմակերպենք երրորդ մենամարտը։ Մեզ մոտ դա մի օր պետք է տեղի ունենա»,- Ռուիսի խոսքը մեջբերում է iD Boxing-ը։
Հիշեցնենք, որ Էնթոնի Ջոշուան ու Էնդի Ռուիսը մինչև այս մրցել են 2 անգամ և տարել 1-ական հաղթանակ:


