Logo

Ըմբշամարտի ԱԱ. Ռուդիկ Մկրտչյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:20 / 10.09.2022Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը 1/8 եզրափակիչում 0-9 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժասուրբեկ Օկտիրբոևին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Մկրտչյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա:

Որակավորման փուլում հայ ըմբիշը 8-0 հաշվով առավելության էր հասել հարավկորեացի Հյոջին Ջոնի նկատմամբ:

Ավելի վաղ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի որակավորման փուլում 3-3 հաշվով պարտվել էր Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային:

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։

 

UWW-ն ԱԱ-ի մեդալների գլխավոր հավակնորդների շարքում նշել է Հայաստանի 3 ըմբիշի

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզումը, Արմեն Բաբալարյանի մեկնաբանությունը (ֆոտո)

Արմեն Բաբալարյան. «Ամեն ինչ արել ենք, որ տղաները պատրաստ ներկայանան աշխարհի առաջնությանը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա