Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը Համբուրգի մրցաշարի առաջին շրջանում հաղթեց Լիտվայի ներկայացուցիչ Ռիչարդաս Բերանկիսին, որը փոխարինել է Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Բուբլիկին։ Աշխարհի 8-րդ ռակետը լիտվացի մրցակցին հաղթեց 1 ժամ 11 րոպեում, գրանցվեց 6:3, 6:4 հաշիվը։
Գերմանիայի բաց առաջնության 2-րդ շրջանում Ռուբլյովը կհանդիպի արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին, որն անցյալ շաբաթ հաղթել է Շվեդիայի Բաստադ քաղաքում անցկացված մրցաշարում։ Ռուբյով - Չերունդոլո հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին:


