Logo

Ռուբեն Նևեշը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:16 / 29.09.2022ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնան» հաջորդ ամառ կարող է թիմ հրավիրել անգլիական «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշին, հաղորդում է Sport.es-ը:

«Կապտանռնագույններն» այս ամառ ցանկացել են ձեռք բերել պորտուգալացուն ու բանակցություններ են վարել նրա գործակալի հետ, սակայն կոնկրետ քայլեր այդպես էլ չեն ձեռնարկել՝ սուղ ֆինանսական միջոցների պատճառով:

Նևեշը հույս ունի, որ «Բարսելոնան» կրկին կդիտարկի իր թեկնածությունը, քանի որ կատալոնացիները ստիպված են Սերխիո Բուսկետսին փոխարինող փնտրել: Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իսպանացի կիսապաշտպանը կհեռանա:

2022/23 մրցաշրջանում Ռուբեն Նևեշը մասնակցել է 8 խաղի, խփել 1 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ