Logo

ՌԴ սպորտի նախարարը խոսել է մարզիկների մոբիլիզացիայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:41 / 29.09.2022ՍՊՈՐՏ
Օլեգ Մատցին

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատցինը խոսել է մարզիկների մոբիլիզացիայի մասին:

«Մարզիկները մաքսիմալ մոբիլիզացված են։ Սպորտը չի կարելի առանձնացնել որպես զտված համայնք, որը կարող է օգտվել արտոնություններից։ Մեր մարզիկները հայրենասերներ են, որոնք սատարել են նախագահին։

Սպորտը մեկ ընտանիք է, և բոլոր խնդիրները, որ պետությունը լուծում է, սպորտը միասին լուծելու է։ Արտոնության մասին խոսք լինել չի կարող։

Կլինեն որոշակի պաշտպանական միջոցներ: Միգուցե որոշակի հետաձգումներ լինեն։ Համակարգը կշարունակի ակտիվ զարգանալ՝ չնայած ստեղծված իրավիճակին»,- նախարարի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք էր հայտարարել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ