Logo

Ռյուդիգերը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ

16:57 / 26.10.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը չի ցանկանում է ակումբից։

Sky Sports-ի փոխանցմամբ` գերմանացի ֆուտբոլիստը պատրաստ է երկարաձգել պայմանագիրն իսպանական գրանդի հետ։ Կողմերի միջև գործող համաձայնագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։

31-ամյա Ռյուդիգերը մտադիր չէ հեռանալ եվրոպական ֆուտբոլից, մասնավորապես, նրան չի հետաքրքրում կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակը։ Բացի այդ, պաշտպանն իրեն երջանիկ է զգում «Ռեալում»։

Հիշեցնենք, որ Ռյուդիգերն «Արքայական ակումբում» հանդես է գալիս 2022 թ. հուլիսից, 115 խաղում խփել 6 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ