Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Զենիթը» ոչ-ոքի խաղաց «Կրասնոդարի» հետ` 1-1:
63-րդ րոպեին «Ցլերի» կազմում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: 23-ամյա ֆուտբոլիստը գրանցեց 7-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում:
Տուրի մռկ այլ խաղում «Լոկոմոտիվը» 2-1 հաշվով հաղթեց «Ախմատին»:
Մոսկովյան ակումբի առաջին գոլը խփեց Մաքսիմ Գլուշենկովը, արդյունավետ փոխանցումն էլ կատարեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը: 24-ամյա ֆուտբոլիստը 90-րդ րոպեին ստացավ 2-րդ դեղին քարտը և հեռացավ խաղադաշտից:
15 խաղից հետո մրցաշարային աղյուսակը 32 միավորով գլխավորում է «Կրասնոդարը», «Զենիթը» 2-րդն է և հետ է 2 միավոր: «Լոկոմոտիվը» 24 միավորով 5-րդ տեղում է, «Ախմատը» 12 միավորով 14-րդն է:
Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր
«Զենիթ» – «Կրասնոդար»՝ 1-1
Մատեո Կասյերա, 71 – Էդուարդ Սպերցյան, 63
«Լոկոմոտիվ» – «Ախմատ»՝ 2-1
Մաքսիմ Գլուշենկով, 80, Տիմուր Սուլեյմանով, 81 – Մոխամեդ Կոնատե 11մ., 66