Logo

ՌՊԼ․ Սպերցյանը՝ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

18:24 / 09.10.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ ամենաբարձր տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում։

23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինն օրեր առաջ ավելացել էր 3 միլիոն եվրոյով և կազմում է 15 միլիոն։ Նա ՌՊԼ-ի 6-րդ ամենաթանկարժեք խաղացողն է։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 11 հանդիպման, դարձել 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա