Logo

ՌՊԼ․ Սպերցյանի տպավորիչ գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին

12:51 / 10.05.2024Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ապրիլի լավագույն գոլի հեղինակն է։

ՌՊԼ-ի փորձագետների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել 23-ամյա ֆուտբոլիստի տպավորիչ գոլը Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ առաջնության 21-րդ տուրի խաղում (3-2)։ 50-րդ րոպեին Սպերցյանը տպավորիչ գոլ էր խփել ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի փոխանցումից հետո, իսկ 10 րոպե անց նաև կատարել էր գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը հավակնում է դառնալ նաև այս մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Ընթացիկ առաջնությունում «Կրասնոդարի» առաջատարը 25 խաղում խփել է 10 գոլ ու կատարել է 7 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա