Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Կրասնոդարն» արտագնա մրցավեճում ոչ-ոքի խաղաց «Բալտիկայի» հետ՝ 2-2:
«Ցլերի» 2-րդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: 23-ամյա ֆուտբոլիստը 61-րդ րոպեին իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ գրանցելով 6-րդ գոլը ընթացիկ մրցաշրջանում: «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը խաղադաշտ դուրս չեկավ:
«Կրասնոդարն» ունի 28 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Բալտիկան» 11 միավորով 13-րդն է:
Ռուսաստանի առաջնություն, 12-րդ տուր
«Բալտիկա» – «Կրասնոդար»՝ 2-2
Մաքսիմ Կուզմին, 24, Անխելո Էնրիկես, 36 – Ջոն Կորդոբա, 17, Էդուարդ Սպերցյան, 61 (11մ.)