Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ռոստովը» տանը 1-0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»:
Հանդիպման միակ գնդակը 3-րդ րոպեին խփեց Կիրիլ Շչետինինը:
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը դուրս եկավ խաղադաշտ «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջ հանդիպումը: Խորեն Բայրամյանն էլ «Ռոստովի» կազմում 56-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման:
«Ռոստովը» տոնեց 2-րդ անընդմեջ հաղթանակը և 16 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, «Լոկոմոտիվը» 20 միավորով 5-րդն է:
Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր
«Ռոստով» – «Լոկոմոտիվ»՝ 1-0
Կիրիլ Շչետինին, 3