Logo

«Կրասնոդարը» միավորներ կորցրեց Սպերցյանի և Հարությունյանի հետ

22:59 / 25.08.2023Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում առաջատար «Կրասնոդարը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Վորոնեժի «Ֆակելի» հետ։

13-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը չկարողացավ դիպուկ իրացնել «Կրասնոդարի» կալումբացի հարձակվող Ջոն Կորդոբան։ Նախորդ խաղում 11-մետրանոցից վրիպել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը կրասնոդարցիների մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման ու դեղին քարտ ստացավ 82-րդ րոպեին։

Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ևս «Կրասնոդարի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Կրասնոդարը» 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մեկ միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Եկատերինբուրգի «Ուրալից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Ֆակել» - «Կրասնոդար»՝ 0-0

Վրիպում 11-մետրանոցից՝ Ջոն Կորդոբա, 13 («Կրասնոդար»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ