Logo

ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը հավակնում է ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին

13:20 / 09.11.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։

Նախորդ ամիս 23-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնությունում մասնակցել է 3 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ։

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են նաև Իվան Սերգեևը («Զենիթ»), Եգոր Գոլենկովը («Ռոստով»), Միլան Գայիչը (ԲԿՄԱ) և Յուրի Դյուպինը («Ռուբին»)։

Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 11-ին երկրպագուների, ՌՊԼ-ի և «Матч Премьер» հեռուստաալիքի փորձագետների քվեարկության արդյունքում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա