Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հոկտեմբերի 25-ին կհանդիպեն, հայտնում է Manchester Evening News-ը:
Կքննարկվի 37-ամյա ֆուտբոլիստի՝ գլխավոր թիմ վերադարձի հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում (2-0) Ռոնալդուն, խաղաժամանակ չստանալով, չէր սպասել մրցավարի եզրափակիչ սուլիչին ու 90-րդ րոպեին հեռացել էր պահեստայինների նստարանից: Դրանից հետո Էրիկ տեն Հագը նրան չէր ընդգրկել Լոնդոնի «Չելսիի» դեմ 13-րդ տուրի արտագնա հանդիպման հայտացուցակում (1-1):
52-ամյա մասնագետը մտադիր չէ փոխել դիրքորոշումը: Նա «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին դիտարկում է որպես կազմն ուժեղացնելու տարբերակ, ոչ թե մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Տեն Հագը ցանկանում է լսել, որ Ռոնալդուն համակերպվել է պահեստային խաղացողի կարգավիճակին ու այլևս դժգոհություններ չի հայտնի: Միայն այդ պայմանով նա կվերադառնա գլխավոր թիմ:
Ընթացիկ մրցաշրջանում Պորտուգալիայի հավաքականի ավագն անգլիական ակումբի կազմում անցկացրած 12 խաղում խփել է 2 գոլ ու կատարել 1 ասիստ: