Logo

«Նույն մարդն եմ, ոչինչ չի փոխվել». Ռոնալդուի գրառումը (ֆոտո)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:38 / 21.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում գրառում է արել:

«Ամբողջ կարիերայիս ընթացքում փորձել եմ ապրել ու խաղալ՝ հարգալից լինելով խաղընկերներիս, մարզիչներիս ու մրցակիցներիս նկատմամբ: Վստահեցնում եմ՝ ոչինչ չի փոխվել: Ես նույնպես չեմ փոխվել: Նույն մարդն եմ, նույն պրոֆեսիոնալը, որի վերջին 20 տարիներին կայացրած որոշումներում մեծ դեր է ունեցել հարգանքը: 

Ֆուտբոլում մեկնարկել եմ շատ երիտասարդ տարիքում ու մեծ ուշադրություն եմ դարձրել ավագ ու փորձառու խաղացողների օրինակին: Այդ պատճառով էլ հետագայում փորձել եմ ինքս օրինակ ծառայել այն երիտասարդներին, որոնք եղել եմ իմ խաղընկերները:  

Սակայն միշտ չէ, որ դա հնարավոր է, ու երբեմն հապճեպ որոշումները խանգարում են: Ներկայումս զգում եմ, որ պետք է ավելի քրտնաջան աշխատեմ, օգնեմ թիմակիցներիս ու պատրաստ լինեմ յուրաքանչյուր խաղին: Ճնշումներին տրվելը տարբերակ չէ: Դա երբեք չի եղել: 

Սա «Մանչեսթեր Յունայթեդն» է, ու մենք պետք է միասնական լինենք»,-  գրել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Տոտեմհեմի» դեմ 12-րդ տուրի խաղում Ռոնալդուն, խաղաժամանակ չստանալով, չէր սպասել մրցավարի եզրափակիչն սուլիչին ու 90-րդ րոպեին հեռացել էր պահեստայինների նստարանից: 

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն էլ 37-ամյա ռմբարկուին չի ընդգրկել Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի արտագնա հանդիպման հայտացուցակում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ