Logo

Ռոնալդուն հունվարին կարող է փոխել ակումբը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:25 / 04.10.2022ՍՊՈՐՏ
Կրիշտիանու Ռոնալդու-3

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունվարին կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է The Telegraph-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չի խոչընդոտի «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հեռանալուն, եթե ակումբը ստանա համապատասխան առաջարկ:

Ռոնալդուն հույս ունի, որ մինչև Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավելի շատ խաղաժամանակ կստանա ու մրցաշարին կմոտենա լավ մարզավիճակում:

37-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 8 խաղ ու խփել 1 գոլ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ