Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարճ գրառմամբ անդրադարձել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Կիպորսի «Օմոնիայի» նկատմամբ տնային հաղթանակին (1-0):
«Մենք հավատում ենք մինչև վերջ»,- գրել է «Ոսկե գնդակի» հնգակի հաղթողը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ էր կորզել խաղի ավելացված ժամանակի 3-րդ րոպեին, գոլով աչքի էր ընկել Շոտլանդիայի հավաքականի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» E խմբում 9 միավորով 2-րդն է: Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը 3 միավոր է զիջում առաջին տեղում գտնվող իսպանական «Ռեալ Սոսյեդադին», որը ժամանակից շուտ ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։