Logo

«Եվս մեկ քայլ ճիշտ ուղղությամբ». Ռոնալդուն մեկնաբանել է հաղթանակը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:22 / 10.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել սոցցանցերում՝ մեկնաբանելով Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ արտագնա հաղթանակը (2-1):

«Հիանալի արդյունք, տղաներ: Եվս մեկ քայլ ճիշտ ուղղությամբ»,- գրել է 37-ամյա ֆուտբոլիստը:

«Ոսկե գնդակի» հնգակի հաղթողն այդ խաղում խփել էր իր թիմի համար հաղթական և ակումբային կարիերայի 700-րդ գոլը: Ռոնալդուն 20-րդ մրցաշրջանն անընդմեջ գոլի հեղինակ է դարձել ազգային առաջնություններում:

Ընթացիկ մրցաշրջանում Պորտուգալիայի հավաքականի ավագն անգլիական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 10 խաղում խփել է 2 գոլ և կատարել 1 ասիստ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրած 8 խաղերից հետո 15 միավորով 5-րդն է ԱՊԼ-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ