Logo

Ռոնալդուն մարզվում է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:28 / 21.10.2022ՍՊՈՐՏ
Կրիշտիանու Ռոնալդու-ՄՅ-1

«Ոսկե գնդակի» 5-ակի հաղթող, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռացվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմից: 

«Ռոնալդուն եկել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը: Նա աշխատում է երիտասարդական թիմի հետ»,- սոցցանցերում գրել է լրագրող Սամուել Լակհյորստը:

Ավելի վաղ Ռոնալդուն դուրս էր մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղի համար:

Հիշեցնենք, որ 37-ամյա գոլահարը խաղաժամակ չէր ստացել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի տնային խաղում (2-0), իսկ 90-րդ րոպեին հեռացել էր պահեստայինների նստարանից՝ չսպասելով խաղի ավարտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ