Logo

Ռոնալդուն կարող է խզել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:00 / 21.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է խզել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Պեդրու Ալմեյդան:

Հիշեցնենք, որ մանչեսթերցիների հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը 37-ամյա ֆուտբոլիստին չի ընգրկել Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի արտագնա հանդիպման հայտացուցակում:

Ավելի վաղ, Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ 12-րդ տուրի խաղում Ռոնալդուն, խաղաժամանակ չստանալով, չէր սպասել մրցավարի եզրափակիչն սուլիչին ու 90-րդ րոպեին հեռացել էր պահեստայինների նստարանից: 

Ընթացիկ մրցաշրջանում Պորտուգալիայի հավաքականի ավագը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 12 խաղի, խփել 2 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ