«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքրված է «Ատլետիկո» տեղափոխվելու տարբերակով։
The Times-ի հաղորդմամբ՝ նման որոշման առանցքային գործոնն այն է, որ «Ատլետիկոն» հաջորդ մրցաշրջանում խաղալու է Չեմպիոնների լիգայում։
Բացի այդ, 37-ամյա պորտուգալացին տպավորված է, որ Դիեգո Սիմեոնեն նրան թիմ հրավիրելու համար մեծ ջանքեր է գործադրում։ Հանուն Ռոնալդուի՝ «Ատլետիկոն» կարող է հրաժեշտ տալ թիմի հարձակվող Անտուան Գրիզմանին։


