Logo

Ռոնալդուն չի ընդունում FA-ի մեղադրանքը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
20:41 / 12.10.2022Վիդեո
Կրիշտիանու Ռոնալդու-FA

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդունում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) մեղադրանքը՝ կապված աուտիզմով հիվանդ տղայի հեռախոսը կոտրելու միջադեպի հետ:

Ապրիլին «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Գուդիսոն Պարկում» «Էվերթոնից» կրած պարտությունից հետո (0-1), 37-ամյա ֆուտբոլիստը հանդերձարան տանող ճանապարհին ձեռքով հարվածել և կոտրել էր 14-ամյա երկրպագուի հեռախոսը, որը տրիբունայից պարզել էր՝ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի հետ լուսանկարվելու համար:

Հիշեցնենք, որ FA-ն սեպտեմբերին մեղադրանք էր ներկայացրել Ռոնալդուին անպատշաճ և/կամ ագրեսիվ պահվածքի համար: Պորտուգալացին մինչև հոկտեմբերի 11-ը ժամանակ ուներ համաձայնելու կամ չհամաձայնելու մեղադրանքին:

«Մենք խոսել ենք այդ մասին, նա չի ընդունում մեղադրանքը»,- BBC Sport-ի հետ զրույցում հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ