Logo

Ռոնալդուն չի սեղմել Տեն Հագի ձեռքը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
13:19 / 14.08.2022• ՍՊՈՐՏ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Բրենթֆորդի» դեմ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի սեղմել թիմի նիդեռլանդցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ձեռքը, գրում է Sport Bible-ը: Հանդիպումը կայացել է «Բրենթֆորդ Քոմյունիթի» ստադիոնում ու ավարտվել մանկունիական ակումբի՝ 0-4 հաշվով պարտությամբ:

Խաղադաշտից դուրս գալիս Ռոնալդուն անցել է Տեն Հագի կողքով ու չի սեղմել նրա ձեռքը: Պորտուգալացի հարձակվողը մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրել է բոլոր 90 րոպեները:

Հիշեցնենք՝ Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1-2 հաշվով պարտվել է «Բրայթոնին»: «Կարմիր սատանաներն» առանց միավորի եզրափակում են աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ