«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ դեռ երկար տարիներ ծրագրում է ֆուտբոլ խաղալ, այդ իսկ պատճառով էլ անգամ արձակուրդի ժամանակ պահպանում է մարզավիճակը։
«Անգամ արձակուրդի ժամանակ ես պահպանում եմ մարզավիճակս։ Ես ծրագրում եմ դեռ երկար տարիներ ֆուտբոլ խաղալ։ Արձակուրդներին սովորաբար անում եմ այն, ինչ չեմ անում մրցաշրջանի ընթացքում»,- ասել է Ռոնալդուն՝ «Ես Ջորջինան եմ» փաստավավերագրական սերիալի նկարահանումների ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 14 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։