Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ ու պարտվեց 3-6 հաշվով:
Մանկունյական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանում առաջին անգամ ամբողջ հանդիպումն անցկացրեց պահեստայինների նստարանին:
Այս մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստը միայն երեք անգամ է ընդգրկված եղել մեկնարկային կազմում՝ Եվրոպա լիգայում իսպանական «Ռեալ Սոսիեդադի» (0-1) և մոլդովական «Շերիֆի» (2-0), ինչպես նաև առաջնությունում «Բրենթֆորդի» դեմ խաղերում: Մնացած 5 խաղերում նա փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում: